ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են

Հարցերի մեծ մասը համաձայնեցված է, մնում է պայմանավորվել գյուղատնտեսական որոշ ապրանքների շուկա փոխադարձ մուտքի շուրջ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։

«Ռուսաստանն ու Իրանն ուսումնասիրում են նաև թվային արժույթների օգտագործման հնարավորությունը արտահանման-ներմուծման գործառնություններ իրականացնելու համար, սակայն անհրաժեշտ է նորմատիվ-իրավական բազա»,- ասել է դեսպանը։