Մարդ առևանգելու համար հետախուզվողը Մոսկվայից ժամանել և ներկայացել է ոստիկաններին

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Ստեփան Ս.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. մարտի 16-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին: