ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:
Քննարկումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 12:00-ին, Երևանի ժամանակով՝ 15:00-ին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից կեղծ բնապահպանական պատճառաբանություններով մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը։

