Արդյո՞ք պետք էր թույլ տալ Ադրբեջանին, որ ունենա 70 օր՝ կազմակերպվելու և պատերազմ սկսելու համար, թե՞ պետք էր գտնել այլ լուծում՝ վերահաս պատերազմը կանխելու համար

2020թ. հուլիսի 15–ին Ադրբեջանի նախագահը չափազանց լարված մի իրավիճակում, երբ ոչնչացված գեներալ Փոլադ Հաշիմովի մահը սգացող ցուցարարների ամբոխը գիշերը մտել էր խորհրդարան, հայտարարեց, որ զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայության պետից խնդրել է վիճակագրություն՝ կամավոր ճակատ մեկնելու ցանկություն հայտնածների թվի հետ կապված։

Ստացել էր պատասխան, որ նման ցանկություն է հայտնել ողջ Ադրբեջանի տարածքում միայն 150 հոգի, որից 60–ը՝ ռազմական գործողությունների վայրին սահմանակից Թովուզից։

Այդ պահին Ադրբեջանի նախագահի հանրային վարկանիշը հավանաբար չէր գերազանցում 5%–ը, պետության մայրաքաղաքն էլ քաոսի մեջ էր։

Արդյո՞ք պետք էր թույլ տալ Ադրբեջանին, որ ունենա 70 օր՝ կազմակերպվելու և պատերազմ սկսելու համար։ Թե՞ պետք էր գտնել այլ լուծում (լուծումներ)՝ վերահաս պատերազմը կանխելու համար։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից