Արցախում գրեթե 20 000 երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20 000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Հիշեցնենք, որ արդեն 41 օր է՝ թշնամին Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ:

