Փաշինյանի հետ խոսել ենք Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները վերականգնելու քայլերի մասին․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։

Նա նշել է, որ Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության երկկողմ բանակցությունները վերականգնելու քայլերի մասին, որը, ըստ ամերիկացի քաղաքական գործչի, կայուն խաղաղության միակ ճանապարհն է Հայաստանի ու Ադրբեջանի համար։

«Ես նաև խոր մտահոգություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։