Ուժային կառույցներում աշխատողները ի վերջո պետք է գիտակցեն, որ չպետք է դառնան գործիք՝ լռեցնելու հայրենիքի համար պայքարողներին․ Հենրիխ Դանիելյան
Անընդունելի եմ համարում ընդդիմադիր մեր գործընկերների նկատմամբ քաղաքական հետապնդման այս քայլերը։ Այսօր ՀՅԴ կուսակցական գրասենյակներում և կուսակցական անդամների բնակարաններում կատարվել են խուզարկություններ, կան նաև ձերբակալված մի շարք անձիք։
Ուժային կառույցներում աշխատողները ի վերջո պետք է գիտակցեն, որ չպետք է դառնան գործիք՝ լռեցնելու հայրենիքի համար պայքարողներին, ճշմարտությունը բարձրաձայնողներին և այն մարդկանց, ովքեր պատերազմի միջով են անցել՝ հանուն Հայաստանի ու Արցախի և այս քայլերով փորձել լռեցնել ընդդիմադիր գործիչներին պարզապես չի ստացվելու։
Հ.Գ Մենք չենք լռել, չենք լռում և չենք լռելու՝ անկախ ամեն ինչից։
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

