Պենտագոնի նախկին խորհրդականը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը ոչնչացրել ԱՄՆ-ի պլանները Ուկրաինայում
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգոր հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ գործողության միջոցով կանխեց Ուկրաինայում պլացդարմ ձևավորելու ԱՄՆ-ի պլանները՝ հնարավոր հարվածի համար։
«Մենք տարիներ շարունակ աշխատել ենք հարյուրհազարանոց վիթխարի բանակ ստեղծելու համար՝ միայն մեկ նպատակով՝ հարվածել Ռուսաստանին և Արևելյան Ուկրաինան վերածել պլացդարմի»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է նրա խոսքերը։
Մակգրեգորի խոսքով՝ Ռուսաստանը ստիպված է եղել կանխարգելիչ գործողություն իրականացնել և չեզոքացնել իր տարածքի հնարավոր սպառնալիքը։
2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։

