Շրջափակված Արցախ. յուրաքանչյուրին երկու գազար ու կես կաղամբ, առանց մանկական սննդի և ջերմիջեցնողների

«Խանութը յուրաքանչյուրին տալիս է երկու գազար ու կես կաղամբ։ Ավելին չի կարելի՝ մյուսները սոված կմնան։

Դեղատներում վերջացել են մանկական ջերմիջեցնողներն ու մանկական սնունդը»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Արուսյակ Պողոսյանը։

Հիշեցնենք, արդեն երկու շաբաթից ավելի է՝  Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։