Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը

Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրառում կատարելով․

«ԿԱՐԵՒՈՐ…

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:

Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝

  1. Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում և ինչ արդյունքներ ունենք.
  2. Ինչպե՞ս կպատասխանեմ քննադատություններին և հիմնական հարցերին.
  3. Ի՞նչ իրավիճակ է այժմ.
  4. Որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ինչպե՞ս ենք շարունակելու պայքարը»: