Մենք Ադրբեջանի հետ կմնանք նաև զորավարժությունների ավարտից հետո․Հուլուսի Աքար
«Մենք շարունակում ենք օգնել եղբայրական Ադրբեջանին արդիականացնել բանակը մեր չափանիշներով։ Վերջերս մենք լայնածավալ զորավարժություններ անցկացրինք Ադրբեջանի տարածքում։ Մենք Ադրբեջանի հետ կմնանք նաև զորավարժությունների ավարտից հետո՝ ընդհուպ մինչև «Զանգեզուրի միջանցքի» բացումը»,–ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը:
«Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն տարածքային հավակնություններ և պատրաստ են նաև դրան հասնել ռազմական սցենարով: Իրենց մեկնած «խաղաղության ձեռքը» հենց սա էր, որ ժամանակ են տվել մեզ մտածելու…»,- գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

