Զուգահեռ իրականություններ. Աննա Հակոբյանը կատվի հետ լուսանկարներ է հրապարկել

News.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը եւ Հայաստանի ու Արցախի բնակիչները կարծես զուգահեռ իրականություններում են ապրում: Մինչ ամբողջ Հայաստանը ու Արցախը շունչները պահած հետեւում է իրադարձություններին Ստեփանակետ-Գորիս ճանապարհի շուրջ, որը հիշեցնենք՝ ադրբեջանցիները փակ են պահում այսօր առավոտյան 10:30-ից, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ լուսանկարներ է հրապարակել իր հարմարավետ կյանքից: Լուսանկարում նա Օսկար անունով կատուն գրկին՝ գիրք է ընթերցում։

«Օսկարի հետ գիրք կարդալու համար ամուր նյարդեր եւ հաստատակամություն է անհրաժեշտ»,- գրել է Աննա Հակոբյանը՝ գրառումն ամփոփելով ջերմ սմայլիկով:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին»։