Ադրբեջանցի «բնապահպանները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Կաշենի հանք, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել հանքի տարածք: Հանքի աշխատակիցներն ու հարակից գյուղի բնակիչները փակել են նրանց ճանապարհն ու նրանց արգելել մուտք գործել հանքի տարածք: