Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ է կատարել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին ԱԳՆ պայմանավորվածությանը․
«❗️Կարճ, բայց կարևոր։ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ և մարդասպան Սաֆարովի «ներում»։
❗️Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:
ՀԻՇԵՑՈՒՄ
❗️ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012-ին, երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԽ նիստ, որի ընթացքում քննարկվեց այն աղաղակող փաստը, որ Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, Ադրբեջանին է արտահանձնել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
❗️Դա ազգային թասիբի հարց էր:
❗️Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, գիշերը, ադրբեջանցուն բնորոշ վայրագությամբ, որից հետո դատապարտվել էր հունգարական դատարանի կողմից և պատիժը պետք է կրեր Հունգարիայում:
❗️Ադրբեջանի նախագահ Ալիևը երկար ժամանակ փորձում էր հետ ստանալ իր մարդասպանին:
❗️Հունգարիայի կառավարությունը Հայաստանի իշխանություններին երաշխավորում էր, որ այդպիսի գործարքի չի գնալու, մինչդեռ Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց և տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացը:
❗️Բաքվում մարդասպան կոչելու փոխարեն Սաֆարովին ամնեստիայի ենթարկեցին, դարձրին ազգային հերոս, կուռք, պարծանք:
❗️ Այսօր արդեն, Արարատ Միրզոյանը պայմանավորվել է վերականգնել հարաբերությունները:
❗️Ի՞նչ է փոխվել Հունգարիայում, գուցե կառավարությու՞ն, գուցե նոր վարչապե՞տ կամ գուցե Օրբանը զղջացել է, ներողություն է խնդրել, իր ԱԳ նախարարները հանրային խոսքում ցավակցել են:
❗️Ո՛չ, ոչ մի նման բան:
❗️Իսկ Հայաստանում փոխվել է իշխանությունը, հայրենասեր, պետականամետ իշխանությանը փոխարինել են դավաճան սրիկաները:
❗️Այս իշխանության համար «մի արյուն այս կողմ, մի արյուն այն կողմ», ոչ մի տարբերություն:
❗️Շատ դաժան է ասել, բայց այս իշխանությունը փաստացի ներում է ոչ միայն Օրբանին, այլ՝ Սաֆարովին:
❗️2012-ից հետո Հունգարիայի հետ աշխատանքային հարաբերությունները, իհարկե, կարգավորվել են այս կամ այն կերպ, քանի որ Հունգարիան ԵՄ անդամ էր և բազմաթիվ համաձայնագրերի վավերացում «ստոպ» չտալու համար կարիք կար Հունգարիայի համաձայնությունը (օրինակ ՝ ՍԵՊԱ-ի ժամանակ):
❗️ Մի քանի տարի առաջ, երբ Արարատ Միրզոյանը դեռ ԱԺ նախագահ էր, ԱԺ գնացի՝ հանդիպման, որից հետո սկսվեց լրագրողների հարցուփորձը, թե ինչու:
❗️Հարցերից մեկը կապված էր հենց Հունգարիայի հետ.
«Ֆիդես»-ը ԵԺԿ անդամ էր, ինչպես մենք ՝ հանրապետականներս և այդ քաղաքական ընտանիքի շրջանակներում ունեի աշխատանքային հարաբերություններ հունգար գործընկերների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, և խնդրել էի իրենց արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը հունգարական պառլամենտում:
❗️Քանի որ չունեինք դեսպան, չկար դեսպանություն, այդ հարցի շուրջ աշխատանքային բեռն ինձ վրա էի վերցրել:
❗️Հանդիպման գնացել էի փոխանցելու Արարատ Միրզոյանին հունգարական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ ինձ ուղղված անձնական նամակը, որում նա գրել էր՝ ի կատարում իր խոստման, հունգարական խորհրդարանում քննարկվել և վավերացվել է ՍԵՊԱ-ն:
❗️Քանի դեռ Հունգարիայում Սաֆարովին արտահանձնելու «արյան մեղքը» կրող կառավարություն է, որ այդպես էլ Սաֆարովի արտահանձնման համար ներողություն չէր խնդրել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ուրացման հերթական արարն է այս իշխանության կողմից:
❗️Այս իշխանությունը թքած ունի մեր արժանապատվության վրա:
❗️Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ»;

