Փաշինյանի հիմնական քայքայիչ գործողությունները բարոյահոգեբանական, արժեհամակարգային դաշտում են․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Այս իշխանությունը բերեց այնպիսի արյունալի պատերազմ, որը հայ ժողովրդի ինքնության սրտում դաշույն դարձավ:

Ալիևը շատ դաժան բան ասեց՝ մենք ջախջախել ենք հայերի գաղափարախոսությունը:

30 տարի Հայաստանի Հանրապետություն էինք ստեղծում և հայ ժողովրդի ինքնության մաս էր Արցախը, արցախյան ազատամարտը:

30 տարում ստեղծված ինքնության բաղադրիչ հանդիսացող համակարգը փլուզվեց և դա այսօր շատ ավելի վատ հետևանքների է բերում, քան ՝ տարածքային կորուստները:

Հայն իրեն չի գտնում, անկախ բնակության վայրից:

Ո՞վ է հայը, ու՞ր է այն իրական հպարտ հայը:

2018-ի իշխանազավթումից հետո այս իշխանությունն անմիջապես սկսեց հակաարցախյան քաղաքականությունը, ինքնությունը էրոզիայի ենթարկելու, քայքայելու, իջեցնելու, արժեզրկելու գործընթացը:

Հիշեք Սասուն Միքայելյանի տխրահռչակ հայտարարությունները ՝ թավշյա հեղափոխությունը ավելի կարևոր է, քան ՝ արցախյան ազատամարտը, Բակո Սահակյանին մարզպետ անվանելը…

Ազգային ինքնության, նկարագրի 3 հենասյուն ունենք.

  1. հավատք,
  2. ցեղասպանություն,
  3. Արցախ:

Փաշինյանի հիմնական քայքայիչ գործողությունները բարոյահոգեբանական, արժեհամակարգային դաշտում են: