WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խափանում է եղել
WhatsApp մեսենջերի օգտատերերը հայտնել են դրա աշխատանքի խափանման մասին։ rbc-ի https://www.rbc.ru/rbcfreenews/63578d329a7947a58aefbf4c հաղորդմամբ, այդ մասին է վկայում Downdetector ինտերնետային ռեսուրսների հետևման ծառայության տվյալները:
Այսօր առավոտյան տարբեր երկրներում ծառայության հետ կապված խնդիրների մասին հաղորդումները կտրուկ աճել են։ Օրինակ, նրանցից ավելի քան 183 հազարը եկել են Գերմանիայից, ավելի քան 60 հազարը՝ Մեծ Բրիտանիայից, գրեթե 29 հազարը՝ Հնդկաստանից, մոտ 9 հազարը՝ Ինդոնեզիայից, գրեթե 8 հազարը՝ Ֆրանսիայից, մոտ 3,5 հազարը՝ ԱՄՆ-ից։
Խնդիրներ են նկատվել ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ վեբ տարբերակում։ Խնդիրներ կան նաև անմիջապես ծառայությանը միանալու հետ կապված։ Սկզբում օգտատերերը խնդիրներ են ունեցել հաղորդագրություններ ուղարկելիս և ստանալիս, հետո մեսենջերին միանալու հնարավորությունն է անհետացել։
Meta ընկերությունից Reuters-ին ասել է, որ տեղյակ են խնդրի մասին և աշխատում է մեսենջերի վերականգնման ուղղությամբ։

