Հո Դուք Նիկոլ Փաշինյանը չե՞ք, որ եթերում պետական գաղտնիք հրապարակեք․ Նաիրի Հոխիկյանը՝ Իսագուլյանին

Ի տարբերություն Նաիրի Հոխիկյանի՝ ես չեմ կարող բարձրաձայնել իմ ունեցած փաստերից շատերը, քանի որ դրանք պետական գաղտնիք են պարունակում, մինչդեռ իմ նկատմամբ 7 քրեական գործ է հարուցված՝ եթերում հնչեցրածս անունների և փաստերի կապակցությամբ։ Այս մասին հայտնեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Նաիրի Հոխիկյանի հետ զրույցի ընթացքում՝  «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդման հերթական թողարկման ժամանակ։

«Հո դուք Նիկոլ Փաշինյանը չե՞ք, որ ասեք՝ «ով տանը բրոնե ժիլետ, կասկա ունի, թող հագնի գա» կամ, առավել ևս, հո դուք Նիկոլ Փաշինյանը չեք, որ պատերազմի ժամանակ ասեք՝ «զորացրում ենք 5000 զինվոր»․․․Պետական գաղտնիքի բացահայտում է, չէ՞։ Չեք անի Դուք նման բան»,- ասաց Նաիրի Հոխիկյանը Գառնիկ Իսագուլյանին։

««Սրտի օլիգարխը» 2021թ․ հունվարին ինձ հրավիրեց հանդիպման և շատ հստակ ասաց լիքը երևույթների մասին։ Մի բան է, երբ դու կարող ես եղրակացություններ , ենթադրություններ, վերլուծություններ անել, այլ է, երբ դիմացդ նստած մարդն ասում է «մենք 64 թուրք սպեցնազի բերեցինք մտցրինք Շուշի, որովհետև մեր զորքը չէր հանձնվում»»,- պատմեց Հոխիկյանը՝ հավելելով, որ մարդկանցից նման բաներ լսելուց հետո է սկսել հասկանալ՝ ինչ մասշտաբի հանցագործություն է իրականում տեղի ունեցել․․․

Ապա Հոխիկյանը շարունակում է պատմել դրվագներ «սրտի օլիգարխ»-ի հետ իր ունեցած մասնավոր զրույցից։

Մանրամասն՝ տեսանյութում