Պուտինն ու Ալիեւը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման գաղափարը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նման թեմա չի բարձրացվել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Կրեմլի խոսնակ Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել անցկացնել հաջորդ եռակողմ գագաթաժողովը, մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները։

