Եթե տեղի ունենա մի շղթայական գործընթաց, ապա 2020 թվականին այսպես կոչված հաղթանակ տարած Ադրբեջանի իշխանությունների սրած բիզը կարող է կտրել Ալիևի իշխանության թելը

Հայկ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատերազմ ներսում և սահմանին

Հայաստանի ներքաղաքական դաշտում ուժերի վերադասավորումներին միտված գործընթացը տևական ժամանակ է ինչ մեկնարկել է: Նման գործընթաց է տեղի ունենում ոչ միայն վեկտորային տեսանկյունից, այլ նաև մի շարք ուժերի շրջանակներում: Ոմանցից դժգոհ են, ոմանցից գոհ: Ոմանց քաղաքական դարաշրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Փաստաթղթի ստորագրումը/կախված, թե որ փաստաթղթի/ կհանգեցնի լուրջ գործընթացների: Անգամ ամենաակնհայտ թվացող տարբերակի ստորագրումը կարող է փոխվել վերջին պահին:

Դրանից հետո/կախված սկսվելու է կատաղի պայքար: Չմոռանանք, որ իշխանության կազմում ևս պետք է տեղի ունենա որոշակի ներքին ընտրական գործընթացներ: Թե ում դիրքերը կուժեղանա, ցույց կտա ժամանակը: Փաշինյանը կարող է և քաղաքական իմաստով երկար չձգել, բայց հաշվի առնելով իր տեսակը, փաստ չէ, որ նա իր տեղը ոչ հեռու ապագայում կզիջի կուսակիցներից մեկին: Անգամ նրան, ով այս ընթացքում շատ ակտիվ աշխատում է իր համախոհների թիվը ավելացնելու գործում:

Պարզ է, որ Արցախում տեղի է ունենալու ֆորմալ իշխանափոխություն: Արայիկի մոտ ոչ պակաս ճամպրուկային տրամադրություններ են: Այս ընթացքում մի շարք ուժեր աշխատում են քանդել ընդդիմությանը: Իհարկե մեր, որպես ընդդիմություն, դիրքերը մեղմ ասած այդքան էլ լավը չեն, բայց քանդողների նպատակը հստակ է, լրացնել առկա բացերը կառավարելի և դրսից տնօրինվող ուժերի միջոցով: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են ԲՈԼՈՐ վեկտորները:

Բնական է, որ անկյունաքարային է Նիկոլ Փաշինյանին կապել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Շեշտեմ, ոչ թե ՀՀԿ-ի արված սխալների հետևանքով Փաշինյանի գալը, այլ անձամբ Փաշինյանին կապել Սերժ Սարգսյանի հետ: Կապողների ականջները ոչ ամբողջապես, սակայն զգալիորեն երևում են: Այն, որ մենք հիմա գտնվում ենք ծայրահեղ ծանր, իսկ եթե շատ անկեղծ՝ գրեթե անհուսալի իրավիճակում, սա փաստ է, բայց այն, որ մենք թույլ չենք տալու/մենք ասելով իրական ընդդիմադիր ԱՆՁԻՆՔ/ որպեսզի տարբեր վեկտորների գործակալական ցանցերը վերջնական տիրեն Հայաստանին, դա ևս փաստ է:

Արցախի հարցը փակված չէ: Ասեմ ավելին, եթե տեղի ունենա մի շղթայական գործընթաց, ապա 2020 թվականին այսպես կոչված հաղթանակ տարած Ադրբեջանի իշխանությունների սրած բիզը կարող է կտրել Ալիևի իշխանության թելը»: