Հայտնի է Չարլզ III-ի թագադրման արարողության օրը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին՝ մոր՝ Եղիսաբեթ II-ի մահից գրեթե ութ ամիս անց։

Երեքշաբթի օրը Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ միապետը թագադրվելու է Վեսթմինսթերյան աբբայությունում։

«Թագադրման արարողությունը տեղի կունենա Լոնդոնում՝ Վեսթմինսթերյան աբբայությունում և կվարի  Քենթրբերիի արքեպիսկոպոսը: Արարողության ընթացքում Նորին Մեծությունը թագադրվելու է թագուհու հետ միասին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արարողության վերաբերյալ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։