ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ այսօր տարածված տեսանյութը
ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ թշնամին այսօր տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերը տարածվել են դիտավորյալ՝ նախապես փակելով ռազմական հանցագործություն կատարող բարբարոս ադրբեջանցիների դեմքերը՝ հետագայում նույնականացումը բացառելու համար։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։ Ուշադրություն, դրանք պարունակում են սարսափելի բռնության տեսարաններ։

