Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Դատարանը մերժեց 10 մլն գրավի և ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորության միջնորդությունները»,–ասաց Գալստյանը։
Նա հավելեց, որ կբողոքարկեն այս որոշումը։

