ՌԴ-ն ունի իր շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել. Ալեն Սիմոնյան
Բոլոր մեծ պետությունները, այդ թվում Ռուսաստանը, ունեն իրենց շահեր և այդ շահերը առաջ են տանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, սակայն մեր դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։
«Խոսակցությունները, թե էս մեկին սիրում է, էն մեկին չի սիրում, դա բոլորովին կապ չունի: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ մենք կգտնենք, ինչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք առավելագույնը անում ենք և շարունակելու ենք անել»,-ասաց նա:

