Էրդողանը Պրահայում Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը. «Սաբահ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նշվել է, որ Էրդողանն ինքն է հայտարարել այս մասին հոկտեմբերի 1-ին, խորհրդարանում։
Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացրել էին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների նախատեսվող հանդիպման մասին Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։ Հայաստանի իշխանությունները նման հավանականությունը չեն հերքել։
Թերթը նշել է, որ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին։

