Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն․ Կանադայի ԱԳ նախարար

Հայ ռազմագերիների մահապատժի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատիժների մասին լուրերը խոր տագնապ են առաջացնում։ Այս բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն վիճակի»,- նշվել է հաղորդագրությունում։