Հայաստանը կարող է գոյաբանական սպառնալիքի բախվել․ Հունաստանի ԱԳ նախարար
Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածությունը կարող է վերածվել գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար։ Այս մասին Proto Thema’s-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
«Իրավիճակը բարդ է։ Տարածաշրջանից Ռուսաստանի զգալի հեռանալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար։
Այս խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն: Միաժամանակ, պետք է հստակ հասկացնել, որ միջազգային իրավունքից շեղումները անհապաղ հետևանքներ կունենան։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ իմ շփումներում»։

