Պրահայում պահանջել են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պրահայի փողոցներ՝ դատապարտելու Չեխիայի կառավարության գործողությունները՝ ուղղված էներգետիկ ճգնաժամի կարգավորմանն ու Ուկրաինային աջակցելուն։ Այս մասին գրում է euronews-ը։

Ցուցարարները պահանջել են պահպանողական վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորած կառավարության հրաժարականը։

Ակցիան անցկացվել է «Առաջին հերթին՝ Չեխիայի Հանրապետությունը» կարգախոսի ներքո։

Ցուցարարները դեմ են արտահայտվել հակառուսական պատժամիջոցներին, Չեխիայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև պահանջել են ավելի մեծ օգնություն էներգակիրների գների կտրուկ աճից տուժածներին: