Ուկրաինայի ԶՈՒ-ին տրամադրվող ռազմական և տնտեսական օգնությունը ԱՄՆ-ին դարձրել է առճակատման կողմ. ամերիկացի գեներալ (տեսանյութ)
Ուկրաինայի ռազմական և տնտեսական օգնությունը ճակատագրական է դարձել Ամերիկայի համար, երկիրն ավելի է խորանում Ուկրաինայի իրավիճակի մեջ և, փաստորեն, արդեն հակամարտության կողմ է։ Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում ներկայացրել է Արևելյան Եվրոպայի իրադարձությունների իր տեսլականը։
«Երբ մենք սկսեցինք նրանց ուղարկել զենքեր, ինչպիսիք են HIMARS-ը և MLRS-ը, մենք ընդգծեցինք, որ չենք ցանկանում դառնալ հակամարտության կողմ»,- նշել է ամերիկացի գեներալը:
Քելոգը Վաշինգտոնի գործողությունները համարում է «խելագար» և վկայակոչում է Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության մասշտաբները։
«Մենք արդեն տրամադրում ենք մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնության 75%-ը։ Մենք արդեն այս հակամարտության կողմ ենք»,- ամփոփել է ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Ուկրաինային 600 միլիոն դոլարի զենքի նոր մատակարարումների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

