Ադրբեջանի ՊՆ–ն զոհերի թիվ է հրապարակել
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի նկատմամբ սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը 50 զոհ ունի։
Այս թիվը քիչ առաջ հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` 50 զինծառայողներից 42-ը ադրբեջանական բանակի, 8-ը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են։
Նշենք, որ այս թվերը ադրբեջանական կողմի հայտարարած առաջին պաշտոնական տվյալներն են։

