Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է.
«Հենց նոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր Մ․Մարտիրոսյան, որոշում կայացվեց տևական ժամանակ քննվող և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, մեր վստահորդ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ, ով հանդիսանում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հարազատ եղբայրը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մասիս քաղաքի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել։ Քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նրանք վերջիններին նշված տարածքում կանգնել թույլատրելուն են օգնել, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ են տրամադրել, հաճախորդներից ստացած գումարները հավաքագրել են և այլն։

