Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրահանգով ուկրաինական զորքերը երեք ուղղություններով հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևսկի և Խերսոնի մարզերում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական զորքերի պաշտպանության արդյունքում ուկրաինական բանակի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։
Մասնավորապես, մարտերի ընթացքում ոչնչացվել է 26 ուկրաինական տանկ, հետևակի 23 մարտական մեքենա, 9 այլ մարտական զրահապատ մեքենա, խոցվել Է նաև երկու ՍՈւ-25։ Նշվում է նաև, որ ավելի քան 560 ուկրաինացի զինծառայող է զոհվել։

