Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի Մուսթաֆան հայտնաբերվեց Նալբանդյան փողոցում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Մուսթաֆա Ռ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

