Վաղը լինելու ենք Հանրապետության հրապարակում․ Արտակ Զաքարյան

Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում: Անկախության Հռչակագրի հիմնարար սկզբունքներն անտեսվել են կապիտուլյացված ռեժիմի կողմից: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Սրանք հրաժարվել են արցախահայության անվտանգությունը երաշխավորելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունից և Արցախը վերադարձնում են բռնապետական Ադրբեջանի կազմ: Սրանք ծանր հարվածի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Սրանք հրաժարվում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Մեր Հայրենիքը հայտնվել է ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստյան իրական սպառնալիքի տակ:

Տագնապներով լի ու բախտորոշ այս օրերին, վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության բարձրագույն արժեքներին, վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքին»,- գրել է Զաքարյանը: