Էդգար Ղազարյանը դատը հաղթել է. հանրահավաքը տեղի կունենա Հանրապետության հրապարակում. Տեսանյութ
«Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է մեր հայցը, և վաղը՝ ժամը 17:00-ին, մեր հավաքը լինելու է այնտեղ, որտեղ որ մենք էինք որոշել, այլ ոչ թե Ոստիկանությունը կամ նրա որոշումներով առաջնորդվող Քազաքապետարանը: Վաղը՝ 17:00-ին, Հանրապետության հրապարակում վստահ տալիս ենք մեր ծանուցումը: Հրապարակը պատկանում է ժողովրդին, հրապարակը պատկանում է իշխանությանը, և իշխանության տերը ժողովուրդն է, և վաղը ժողովուրդն այդ հրապարակից կորոշի՝ ով է լինելու իր վաղվա իշխանավորը»,- Վարչական դատարանի շենքի մոտից փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ ուղիղ եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

