Երևանի Հալաբյան փողոցի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ լրատվամիջոցի, քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություն հատկանիշներով։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: