Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը

Հուլիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ նշվել է  «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը՝ հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Jnews հաղորդմամբ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ասել  է, որ  տուն-թանգարանի ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։

Տոնը նշվել է գյուղից ոչ հեռու՝ դաշտում։ Ելույթներին հաջորդել են համերգային ծրագիր և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։

Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։