ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան

Հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումից, ըստ որի՝ արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։