ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բայրամովի և Ստոլտենբերգի հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բրյուսել այցի շրջանակներում։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

