Միրզոյանն ու Բայրամովը մի հարցում եղել են 100% համակարծիք. ՀՀ-ում ընդդիմության բերանը պետք է փակել (տեսանյութ)

  • Միջնորդների բացակայության պարագայում Հայաստանը ներկայացնող կապիտուլյան իշխանությունների ու Ադրբեջանի հաբռգած իշխանությունների հանդիպումներից լավ բան սպասել չի կարելի:
  • Ինչ ստացանք ՀՀ ԱԳՆ կոչվող բոմժանոցից, որպես Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման պրես-ռելիզ ՝ ոչինչ.

անալի, տխմար, բյուրոկրատական լեզվով գրված դիվանագիտական կլիշեների հավաքածու:

  • Ինչ ստացանք Ադրբեջանի ԱԳՆ-ից ՝ հերթական պնդումը, որ Արցախի հակամարտությունն իրենց համար հանգուցալուծված է և սպառնալիքը ՝ հայկական զինված ուժերը Արցախից պետք է դուրս բերվեն:
  • Այսօր ԱԽՔ կոչվող էակը, որը հազար երկրի շպիոնի համբավ ունի, ինքնահարցազրույց է տվել, որտեղ փորձել է հանգստացնել իրենց շեֆերին ՝ Ալիևին և Բայրամովին, որ «ձեր ջանին ղուրբան», սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի:
  • Ամենադաժան խոխմը ՝ «տերերը» բավարարված չեն. ոչ մի տեր չի սիրում ամբողջությամբ հեշտությամբ տրվող Նիկոլին և մնացածին

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ «անհատական «գործնական» հանդիպումների» միջոցով սպասարկում են թշնամու շահը: