Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: