Նոր կարգ է սահմանվել. զորակոչվողները չեն գնում առաջնագիծ. Սահակ Սահակյան
Պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան
չկա, քննարկումներ են: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ
անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2
տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները
կատարվեն»,-ասաց նա:
Սահակ Սահակյանը նաև նշեց, որ նոր կարգով՝ զորակոչվողները չեն գնում առաջնագիծ:
«Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել, բոլոր
նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր և նշանակվում են ծառայության հրաձգային
ուսումնական գումարտակներում: Այդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս, այսինքն
մինչև ուսումնական փուլի ավարտը: Նպատակը նա է եղել, որ զինվորները ոչ լրիվության
պատրաստություն չանցած՝ մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն նրանք մարտական
հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո»,- ասաց ԶՈՒ ԳՇ պաշտոնյան:

