Ծանոթությունը Երևանի և երևանցիների խնդիրների հետ շարունակվում է. Նատալիա Արզաքանցյան

Նատալիա Արզաքանցյանի  (Ռոտենբերգ) ծանոթությունը Երևանի և երևանցիների խնդիրների հետ շարունակվում է։

«Շրջայցի ընթացքում այցելեցի Աջափնյակ համայնք, շփվեցի հասարակության հետ։ Ինձ համար առանձնակի կարևոր է, որ մարդիկ վստահում են իրենց խնդիրները և կիսվում քաղաքի հետ կապված իրենց հոգսերով։ Հավատացեք սա որքան հաճելի, նույնքան պարտավորեցնող է։

Վստահությունը կարևոր է, իսկ գործը առավել բոլոր տեսակի խոսքերից»,-նշել է նա։