Հայաստանի վարչապետը ղարաբաղցիների ձեռքով փորձում է հանձնել Արցախը․ Գաբրիելյանով
Փաշինյանը հերթական ինտրիգն է նախապատրաստում Արցախի՝ իր «գրպանային» նախագահի միջոցով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է Արամ Գաբրիելյանովը։
«Հարությունյանը Մոսկվա է ժամանել առանձին բանակցությունների՝ անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից անմիջապես հետո։ Փոխվարչապետ Գրիգորյանի վերադարձից հետո Փաշինյանը Արցախի նախագահին հանձնարարել է առանձին բանակցություններ սկսել։ Հենց դրա համար էլ Հարությունյանը Մոսկվա գաղտնի է եկել։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը ղարաբաղցիների ձեռքով փորձում է հանձնել Արցախը»,- գրում է Գաբրիելյանովը։

