Հայաստանում կավելանա ռուսական դպրոցների թիվը, դա հայկական կողմի ցանկությունն է. Սերգեյ Լավրով
Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում:
«Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը և ավելացնել քվոտաները Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույց, որին հաջորդել է ասուլիսը։

