Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Եվրաեռյակին
Իրանի ԱԳՆ խոսնակը, դիմելով ԱՄՆ-ին և Եվրաեռյակին, ասել է. «Դուք կարող եք գնալ դիվանագիտության ճանապարհով կամ հակառակ ուղղությամբ, մենք պատրաստ ենք երկուսին էլ»։ Այս մասին գրում է parstoday.com-ը:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իսրայելի ռեժիմը, որպես ՀԳՀԾ-ի թիվ մեկ թշնամի, չի անդամակցում NPT դաշինքին և հանդիսանում է Արևմտյան Ասիայում ու Աֆրիկայի հյուսիսում միջուկային զենքի միակ սեփականատերը: Մենք դա գիտենք: Աշխարհը դա գիտի».
Խաթիբզադեն հավելել է. «Ժամանակն է, որ Եվրաեռյակը և Միացյալ Նահանգները դադարեցնեն այս փաստը միտումնավոր անտեսելը»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք վճռական և համաչափ պատասխան կտանք Կառավարիչների խորհրդի ցանկացած ոչ կառուցողական գործողության: Եվ նրանք, որ Կառավարիչների խորհուրդը և գլխավոր տնօրենի զեկույցը դիտարկում են որպես լծակ և քաղաքական խաղերի գործիք Իրանի դեմ, պատասխանատու են դրա հետևանքների համար»:
Reuters-ը չորեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Կառավարիչների խորհրդին ներկայացրել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձև:

