19։30-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հյաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը

քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա գրել է․ «Մամուլի հարցուպատասխանից հարկ եմ համարում առանձնացնել հետևյալը՝

  • Խայտառակ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանությունը մի քանի հարյուր քաղաքացու է բերման ենթարկել։ Հիմա փորձում են նրանց վրա գործ հարուցել։
  • Կարմիր բերետավորները խփել են պատգամավորներին․ ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել։
  • Ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։
  • Մենք հստակ ասել ենք․ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին։
  • Սա իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն, սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի։
  • Մեր պայքարն անկասելի է, մինչև վերջին շունչ պայքարելու ենք, լինելու ենք այլ հաստատություններում․ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։
  • Հունիսի 3-ը իշխող ուժի քաղաքական գերեզմանն է լինելու, դրանից հետո ՔՊ-ի բոլոր փաստարկները դառնալու են անիմաստ։
  • Մենք պետք է այս պայքարը դարձնենք համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց․ այլ ճանապարհ չկա։
  • 19։30-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, իսկ երեկոյան կլինի հավաք ու երթ»։