Ադրբեջանի կրթության նախարարությունը մեկ միլիոն մանաթ կհատկացնի Շուշիի ռեալականի վերակառուցման համար

Ադրբեջանի կրթության նախարարությունը մեկ միլիոն մանաթ կհատկացնի Շուշիի ռեալականի վերակառուցման համար։ Շուշիում հայկական հետքի վերացման, բերդաքաղաքի ֆենոմենի ոչնչացման հաջորդ քայլը` ռեալականի` կրթօջախի հիմնադրումից ուշ ձևավորված Ադրբեջանի կողմից։ Իսկ մենք գրեցինք Շուշիի ռեալականի` հայ մտավորականության դարբնոցի, նրա փառահեղ էջերի, երևելի ուսուցչապետերի ու շրջանավարտների մասին, կողքից երկար դիտեցինք, տարբեր դիրքերից լուսանկարներ արեցինք, լավագույն դեպքում խորամուխ եղանք ուսումնարանի փառահեղ պատմությանը և նույնացանք տարբեր դեմքերի, դեպքերի ու երևույթների… Այսքանը։ Տոտալ հոգևոր բռնության հերթական հարվածը մեր ինքնությանը, հիշողությանը, մտքին ու հոգուն։

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան էջից