Ինչո՞ւ նիկոլապաշտ հոլանդահայերը չեն վերադառնում Նիկոլի Հայաստան (լուսանկար)
Մինչ բազմաթիվ ԶԼՄ-ներ տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են հիմնականում հնաբնակ հոլանդահայերն արժանապատիվ ընդունում Նիդերլանդներ ժամանած կապիտուլյանտ Նիկոլին և դրա թիմակիցներին, ՀՀ վարչապետի պաշտոնին զմռսված հողատուի պաշտոնական կայքում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում հակառակն ապացուցելու համար՝ թե տեսեք, թե ինչ երջանիկ են հոլանդահայերը Նիկոլին տեսնելուց…
Լուսանկարներից շատ պարզ երևում է, որ կապիտուլյանտ հողատուին ուրախ-զվարթ դիմավորողները հիմնականում նորաթուխ և նիկոլապաշտ հոլանդահայերն են, որոնք Հայաստանը հիմնականում լքել են 20-րդ դարի 90-ական թվականներին…
Հետաքրքիր է, նիկոլապաշտ հոլանդահայերը, որոնք հրճվանքով և զվարճանալով դիմավորում են իրենց հողատու կուռքին ինչու՞ այս 4 տարիների ընթացքում, ինչ Նիկոլը ղեկավարում է Հայաստանը չեն ցանկանում վերադառնալ հայրենիք… Թե՞ շատ հեշտ է սիրել Հայաստանը հեռվից և, ասենք՝ Ամստերդամից կամ Ռոտերդամից մեզ այստեղ խրատներ տալ, թե ինչպես ապրեն թուրքի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլի և դրա ապիկար թիմի կողմից ղեկավարվող Հայաստանում…
Հարգելի նորաթուխ և Նիկոլին երկրպագող հոլանդահայեր, ԵԿԵՔ Հայաստան, վայելեք ձեր կուռքի իշխանությունը և հեռախոսով դրան նկարելու փոխարեն ամեն օր գնացեք կառավարության շենքի մոտ և տեսեք դրան՝ ձեր մաշկի վրա զգալով կապիտուլյանտ Նիկոլի իշխանության ամեն մի վայրկյանը…
Ի դեպ, Նիկոլին երկրպագող «ծիգրածյոծեր» բոլոր տեղերում էլ կան…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից