Տեղի կունենա Արթուր Վանեցյանի ասուլիսը

Վաղը, ապրիլի 30-ին ժամը 18:00-ին Ազատութան հրապարակում տեղի է ունենալու Արթուր Վանեցյանի ասուլիսը: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ամփոփելու ենք մեր պայքարի առաջին երկու փուլերի արդյունքները և խոսելու ենք վճռական փուլում առաջիկա անելիքների մասին:

Հրավիրում ենք լուսաբանելու և հանրությանը հետաքրքրող հարցերը հնչեցնելու»,- գրում է խոսնակը: