Ադրբեջանական մամուլը՝ երեկվա ջահերով երթի մասին

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը խիստ անհանգստացած է հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների մեկնարկած պայքարից, ակնհայտ է նաև ադրբեջանական քարոզչամիջոցների արձագանքներից։

Դրանցում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած գործողությունները ներկայացվում են Արցախի իբր «անջատողական վարչախմբին» աջակցություն և փորձ է կատարվում վարկաբեկել ազգային պայքարը ստահոդ տեղեկություններով առ այն, որ հանրահավաքներին մասնակցելու համար իբր կաշառք է բաժանվում քաղաքացիներին:

Պարզ է, որ Հայաստանում ծավալվող ազգային պայքարը հաջողությամբ պսակվելու դեպքում տապալելու է նաև Բաքվի բռնապետսկան վարչախմբի ծրագրերն Արցախը վերջնականապես կլանելու և Հայաստանն ադրբեջանաթուրքական դաշինքից առնվազն գաղութատիրական կախվածության մեջ գցելու ուղղությամբ, ուստի սա ոչ միայն պայքար է հանուն հայկական երկու պետականությունների, այլ նաև թշնամու դեմ։

Վարդան Ոսկանյան

Իրանագետ